Լրահոս

26.02.2011 12:30


Է. Մամեդյարով. «Համանախագահները հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ թեկուզ ինչ–որ տեղաշարժ են ուզում»

–ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկել են այն եզրակացության, որ հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ պետք է թեկուզ ինչ–որ տեղաշարժ լինի,–«АПА» գործակալության  հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նա նշել է, թե անցած տարի Կանադայում համանախագահների ընդունված հայտարարությունը պետք է իրականացվի։

–Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Կարելի է ասել, որ համանախագահող բոլոր երկրները պատրաստ են։ Նրանք աշխատում են առաջընթացի վրա,–ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդպման ակնկալիքներին, ապա Մամեդյարովն ասել է, թե այդ հանդիպման արդյունքները կախված են Հայաստանի դիրքորոշումից։

Այս խորագրի վերջին նյութերը