Քաղաքական

14.01.2020 10:17

Փաշինյանն ուզում է ցրել խորհրդարանը․ «Հրապարակ»

Փաշինյանն ուզում է ցրել խորհրդարանը․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իրեն հեռու է պահում կուսակիցներից։ Նրա Ամանորը շնորհավորելու, կառավարական ամառանոց գնալու իրավունքից օգտվել են «ընտրյալները»` Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը։

«Պառլամենտը ցրելու ցանկությունը, որը տևական ժամանակ առկա էր Նիկոլի մոտ, վերջին շրջանում ավելի հիմնավոր է դարձել՝ ֆրակցիան անվերջ «պադստավա» է անում նրան, Մակունցն ու Սիմիդյանը ողջ օրը զբաղված են պատգամավոր դաստիարակելու գործով։

Օրերս էլ Կարեն Սարուխանյանին են կանչել «լինչի»։ Եթե առաջ Նիկոլը զգուշացրել էր` ֆրակցիայից դուրս եկողը մանդատը պետք է վայր դնի, այլապես պառլամենտը կցրի, հիմա արդեն սպասում է կուսակցությունների ու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Ի դեպ, հակված չէ 88 պատգամավոր ունենալ, փորձելու է ադեկվատ, մոբիլ թիմ ձևավորել»,-ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։