Բոլոր ավիատոմսերը չեն 30 եվրո արժողության, լոուքոսթեր չի նշանակում՝ էժան գին. Տաթևիկ Ռևազյան
Շատ պարզ պետք է բոլորս հասկանանք, որ բոլոր ավիատոմսերը չեն 30 եվրո։ Կարող են լինել 30, կարող են լինել շատ թանկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ լոուքոսթեր չի նշանակում էժան գին, այլ այն, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, ինչն էլ հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները։
Նրա խոսքով՝ միաժամանակ 30 եվրոյով տոմս գնելու հնարավորության դեպքում էլ պետք է շատ ուշադիր լինել: «Դուք վճարում եք բուն ավիատոմսի համար։ Այսինքն՝ օրինակ՝ Ryanair-ի պարագայում դա նշանակում է, որ շատ փոքր բեռ է թույլատրվում վերցնել, որը կարող է տեղավորվել աթոռի տակ։ Կոնկրետ չափսերը չեն գրել, բայց ասում են, որ դա պետք է կարողանա տեղավորվել աթոռի տակ։ Այլ չափսի ճամպրուկ վերցնելու ցանկության դեպքում մի փոքր ավել պետք է վճարել։ 20 կգ կամ ավել ճամպրուկի ցանկության դեպքում՝ խոսքը կրկին այլ գումարի մասին է։ Եթե ուզում եք իմանալ, որ հստակ տեղ է պահված, դա կրկին գումար է։ Բայց, ընդհանրապես, այն գինը, որը տեսնում եք կայքում, բուն ավիատոմսի գինն է։ Պետք է հաշվի առնել, որ կարող է գումարն ավելանալ»,-նշեց Ռևազյանը։
Նրա խոսքով՝ լոուքոսթերների մուտքը Եվրոպա՝ փոփոխեց մարդկանց մտածելակերպը. եթե նախկինում նրանք մեծ ճամպրուկներով են մեկնել հանգստի, ապա այժմ սովորել են ուսապարկերով ճամփորդել. «Անիմաստ բեռ չեն տանում իրենց հետ, երբ ճամփորդում են։ Հայաստանում դեռ ժամանակ է պետք, որ փոխվի այդ մտածելակերպը»,-հավելեց Ռևազյանը՝ խորհուրդ տալով ուշադիր լինել, թե կայքում առաջարկվող գինն ինչ է ներառում իր մեջ։

Աղբյուրը՝ Tert.am