Լրահոս

26.02.2011 11:01


Մամեդյարով. «Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը միշտ էլ հնարավոր է հասնել խաղաղ ճանապարհով»

Ռուսական կողմը հանդես է եկել առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի նախահգահների հերթական հանդիպման մասին, որի ընթացքում բանակցությունները շարունակվելու են։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

-Հունվարին մենք Արտգործնախարարությունների մակարդակով հանդիպում ենք ունեցել։ Այդ հանդիպմանը որոշ հարցեր բաց մնացին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ բաց թողնված հարցերը քննարկել նախագահների հանդիպման ժամանակ,-ասել է նա։

Նշա խոսքերով՝ բանակցությունների ձևաչափում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա։ Նա նաև հավելել է, թե Լեռնայն Ղարաբաղի հարցի լուծմանը միշտ էլ կարելի է խաղաղ ճանապարհով հասնել։

-Դեռ վաղ է ասել, թե ինչ համաձայնությունների մենք կարող ենք գալ,-ասել է նա՝ հավելելով, թե նախարաների հանդիպումն արդեն իսկ դրական ազդակ է։

Այս խորագրի վերջին նյութերը