Լրահոս

26.02.2011 10:40


Սահակաշվիլի. «Մահամերձ կայսրությունը երազում է Վրաստանի բռնազավթման մասին»

-Ռուսաստանը երազում է այն մասին, որ սեփականաշնորհի Վրաստանը, ինչպես 90 տարի առաջ դա արել է բոլշևիկյան Կարմիր բանակը,-երեկ հայտարարել է Վրաստանի նախագահը։

Այս հայտարարությունը նա արել է բռնազավթման թբիլիսյան թանգարանում Կադետների դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ, որոնք այդտեղ էին հավաքվել 1921թ. այդ նույն օրը Կարմիր բանակի կողմից Թբիլիսիի գրավման տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Грузия Online» կայքը։ Նշենք, որ անցյալ տարվա հուլիսին Վրաստանի խորհրդարանը փետրվարի 25-ը հայտարարել է Խորհրդային Միության կողմից Վրաստանի բռնազավթվելու օր։

-Վրաստանի զգալի տարածքն այսօր զավթված է,-ասել է Սահակաշվիլին։-Նույն կայսրությունը, որը 1921թ. փետրվարի 25-ին կազմակերպել էր Վրաստանի զավթումը, այսօր էլ երազում է Վրաստանի ինքնիշխանության վերացման մասին։ Տարբերությունը միայն այն է, որ այն ժամանակ կայսրությունը նոր էր ծնվում, իսկ հիմա արդեն մահամերձ է։ Այն ժամանակ նա սկսում էր աշխարհին տիրելու շարժումը, և այդ ճանապարհին Վրաստանը մի փոքրիկ խոչընդոտ էր։ Իսկ հիմա նա կորցրել է իր ազդեցությունը, նրա դիրքերը թուլանում են օր օրի,- հայտարարել է Սահակաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը