Փետրվարի 27–ին լրանում է Սումգայիթի ջարդերի 23–րդ տարելիցը
1988թ. փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում սկսվեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հայ բնակչության ջարդը։ Այդ ջարդերը առաջին էթնիկ բռնություններ էին ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ և մեծ դեր ունեցան ինչպես նրա ամբողջական փլուզման, այդպես էլ ղարաբաղյան պատերազմի բռնկման գործում։
Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։ Մինչ օրս Սումգայիթում 1988թ. փետրվարի 27-29–ը ներառյալ իրականացված ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ, չնայած Հրայր Ուլուբաբյանի տվյալներով՝ նրանք 100-ից ավելի են, և իր «Սումգայիթ... Ցեղասպանություն... Հրապարակայնություն...» գրքում հրապարակված են զոհերից 32-ի տվյալներն ու ներկայացված են մահվան փաստաթղթերը:
Փետրվարի 27-29-ին պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական մինչ այսօր չեն ստացել։

7or.am