Լրահոս

26.02.2011 10:26


Ուգանդայի նախագահը խոստացել է ուտել իր գլխավոր հակառակորդին

Ուգանդայի նախագահը խոստացել է ուտել իր գլխավոր հակառակորդին

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Ուգանդայի նորընտիր նախագահ Յովերի Մուսևենին (Yoweri Museveni) խոսատացել է ուտել իր քաղաքական ընդդիմախոս Կիզա Բեսիջային (Kizza Besigye), որն ընտրությունների ժամանակ պարտություն կրելուց հետո քննադատել է իշխանություններին։

Մեկնաբանելով Բեսիջայի քննադատությունները՝ Մուսևենին հայտարարել է.

–Մենք նրան կբռնենք և կուտենք տորթի պես։

Հիշեցնենք, որ Ուգանդայում նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակվել են փետրվարի 20–ին։ Հաղթել էր Մուսևենին, որը հավաքել էր ձայների 68%–ը, իսկ Բեսիջի համար քվեարկել էր ընտրողների 26%–ը։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Բեսիջային ընտրական ողջ գործընթացն անօրինական է համարել և նշել, թե Մուսևենին իր աթոռին է բազմել։ Իր հերթին էլ Մուսևենին հայտարարել է, թե կձերբակալի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ իրեն։

Հիշեցնենք, որ 1970–ականներին Կենտրոնաֆրիկյան կայսրության կայսր Բոկասա Առաջինը կերել էր իր երկիր գործուղված դեսպաններից մեկին։

Այս խորագրի վերջին նյութերը