«Յուվենտուս»-ը դժվարին հաղթանակ տարավ. Մխիթարյանը բացակայում էր (տեսանյութ)
Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ:
Հանդիպման մեկնարկային 10 րոպեների ընթացքում «Յուվենտուսը» երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Հանդիպման 3-րդ րոպեին Դեմիրելը բացեց խաղի հաշիվը, իսկ Ռոնալդուն կրկնապատկեց այն՝ վստահ իրացնելով 11 մետրանոց հարվածը:
68-րդ րոպեին ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց, բայց այս անգամ՝ «Ծեր սինյորայի» դարպասը: Այն վստահ իրացրեց Դիեգո Պերոտին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր այս հանդիպմանը:
Այսպիսով, «Յուվենտուսը» վաստակեց 48 միավոր և շրւանցեց Միլանի «Ինտերին»: Անտոնիո Կոնտեի թիմը վաստակել է 46 միավոր: «Ռոման»՝ 35 միավորով «Ատալանտայի» հետ կիսում է 4-5-րդ հորիզոնականները։

Աղբյուրը՝ armsport.am