Լրահոս

26.02.2011 10:22


Նոր Զելանդիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 144–ի

Նոր Զելանդիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 144–ի։ Ինչպես փոխանցում է «Associated Press» գործակալությունը՝ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ավերակների տակից դեռևս շարունակվում է մահացածների հայտնաբերումը։ Սակայն շարունակվող ստորգետնյա ցնցումները բավականին բարդացնում են որոնման աշխատանքները։

Ավելի վաղ հայտարարվել էր 123 զոհվածերի մասին։

Հիշեցնենք՝ փետրվարի 22–ին Նոր Զելանդիայի բնակչության թվով երկրորդ Կրայստչերչ քաղաքի շրջանում տեղի է ունեցել 3 երկրաշարժ՝ 6.3, 5.6 և 5.5 մագնիտուդով։ Քաղաքում հայտարարվել էր զանգվածային տարհանում, իսկ տեղի օդանավակայնը փակվել էր։ Երկրի վարչապետ Ջոն Քեյի խոսքերով՝ 2011թ–ի փետրվարի 22–ը դարձավ Նոր Զելանդիայի «ամենասև օրը» երկրի ամբողջ պատմության ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը