Լրահոս

26.02.2011 10:00


ԱՄՆ–ն Լիբիայի հետ սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները

ԱՄՆ–ն Լիբիայի հետ սառեցրել է դիվանագիտական հարաբերությունները

Ինչպես հաղորդում է «Associated Press»–ը, երեկ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ–ն պաշտոնապես խզում է իր դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ։

Ամերիկայի իշխանությունները մտադիր են նաև պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ։ Թե կոնկրետ ինչ պատիժների մասին է խոսքը՝ չի հստակեցվում։

Բարաք Օբամայի մամլո քարտուղար Ջեյ Քարնեյը հայտարարել է, թե ակնհայտ է, որ Մուամար Քադաֆիի իշխանության լեգիտիմությունը «մոտ է զրոյի»։

Քարնեյի խոսքերով՝ այն բանից հետո, երբ Լիբիայի ղեկավարը հրամայեց իր ընդդիմադիրների վրա կոպտագույն ճնշում գործադրել, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր եղեն՝ նա վերջնականապես կորցրեց ժողովրդի վստահությունը։

«AP» նաև հաղորդում է, որ ԱՄՆ–ն  ավարտել է՝ իր քաղաքացիների Լիբիայաից տարահանելու գործընթացն ու փակել է Տրիպոլիում ԱՄՆ դեսպանատունը։

Այս խորագրի վերջին նյութերը