Լրահոս

26.02.2011 09:49


Բողոքի բազմամարդ ցույց՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության դիմաց

Բողոքի բազմամարդ ցույց՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության դիմաց

2011 թ-ի փետրվարի 25-ին  Վաշինգտոնի տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները  Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրեցին բողոքի բազմամարդ ցույց ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի: Հայ երիտասարդների  դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը,  հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև, զինված պաստառներով և կարգախոսներով,  պահանջում էին դատապարտել  Սումգայիթի ոճիրը:

Ցուցարարներիը վանկարկում էին,  որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագորությունների համար, անհարժեշտ է  պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված և բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել ԼՂՀ ժողովրդի ազատ և անկախ ապրելու ընտրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը