Վահան Դիլանյան. «ՀԱԿ-ի ղեկավարությունը հակաղարաբաղյան տրամադրություններ է բորբոքում»
Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավարության մյուս ներկայացուցիչների փետրվարի 18-ի հանրահավաքում հնչեցրած ելույթների սոցիալական հարցերին առնչվող հատվածները գուցեև տեղին են: Սակայն ցավալի է, որ սոցիալական հեղափոխություն զարգացնելու հետ մեկտեղ ՀԱԿ-ի ղեկավարությունը նոր թափով սկսել է հակաղարաբաղյան տրամադրություններ բորբոքել:
Հայաստանի առաջին նախագահի «Ղարաբաղը տանք` բարեկեցիկ ապրենք» թեզը, ինչպես գիտենք, նոր չէ. թերևս սրանով էր պայմանավորված 1998 թ. «իշխանության մեզ հայտնի մարմինների կողմից ԼևոնՏեր-Պետրոսյանին ներկայացված հրաժարականի պահանջը»: 10 տարի անց ակտիվ քաղաքականություն վերադառնալով` Տեր-Պետրոսյանը, պարզվեց, չի հրաժարվել այս թեզից և իր ելույթներում պարբերաբար վերահաստատում է այն:
Բայց այս հանրահավաքում Ղարաբաղի մասին տեսակետները նոր որակ բերեցին և լիովին ներառվում են 1990-ականներից ի վեր ձևավորված «ղարաբաղցի-հայաստանցի» վիրուսակիր հայեցակարգի մեջ: Մեջբերում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից. «ԹեևՀայազգայինկոնգրեսինմիշտէլկաշկանդելուլուրջմտավախությունէպատճառելՀայաստանիներքինցնցումներիպարագայումԱդրբեջանիկողմիցՂարաբաղյանպատերազմիվերսկսմանվտանգը, բայցհուսահատությանեզրինհասցվածժողովուրդը, այլևսկորցնելուբանչունենալով, միօրկարողէ, կոպիտասած, թքելթե՛Կոնգրեսիկարծիքիևթե՛նույնիսկՂարաբաղիվրա»:
«Ղարաբաղի վրա թքելու» մասին դրույթն այլ երանգով կրկնեց Հայաստանի նախկին վարչապետ ՀրանտԲագրատյանը` նշելով, որ վերջին 3 տարիներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 2.5 անգամ, իսկ արտաքին պարտքը սպասարկելու գումարները եկող տարի արդեն կգերազանցեն բանակին հատկացվող գումարները: Եվ Բագրատյանն ասաց. «Ա՛ռքեզՂարաբաղ»:
Ավելի քան ակնհայտ է հայաստանյան հանրության մեջ Լևոն Տեր Պետրոսյանի սկսած տողատակի «message»-ներով հակաղարաբաղյան տրամադրություններ բորբոքելու արշավը: Սրա նպատակը, միգուցե նրանց կարծիքով, հօգուտ հայության է. այսինքն` հասնել հասարակական այնպիսի ռեգրեսիայի կամ այնպիսի «հիվանդության», որ Ղարաբաղն Ադրբեջանին զիջելու քայլերը լինեն Հայաստանի բնակչության խոր ապատիայով ու առանց սոցիալական ցնցումների:
Կամ` ավելի որոշակի. Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Ղարաբաղը տանք, լավ ապրենք» տնտեսական հաշվարկներով ապացուցված թեզի իրականացման համար պատրաստ է (և դա բնավ զարմանալի չէ), վերագործարկել Հայաստանում ղարաբաղցիներին ու Ղարաբաղը ատելու մթնոլորտը:Այս թեզի շրջանառումը հատկապես արտաքին լսարանի համար է և հենված է չափազանց պարզ հաշվարկների վրա, ինչն արդեն մանրամասնությամբ բացատրել ենք «Հայաստանի առաջին նախագահի հետ ժողովրդավարական բաների ու արտաքին քաղաքականության շուրջ երկխոսություն» հոդվածում, «թե քանի որ միջազգային հանրության շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ղարաբաղյան հակամարտության արագ լուծման հրամայականը` հայկական տարածքների վերադարձի մասին կետով, հայտարարենք հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին, միգուցե նրանց շնորհիվ անցնենք իշխանության»: Կրկնում եմ` սրանք չափազանց պարզունակ հաշվարկներ են, և կարծում եմ` կարիք չկա Լևոն Տեր-Պետրոսյանի ամեն մի նման ելույթից հետո կրկնել այս հակափաստարկները:
Նույն կերպ Տեր-Պետրոսյանի` նախագահ ՍերժՍարգսյանի հունվարի 27-ին «Эхо Москвы»-ի հետ հարցազրույցի դրույթների մեկնաբանությունները չեն դիմանում քննադատությանը: Իր ասածներին, ըստ երևույթին, Տեր-Պետրոսյանն ինքը չի հավատում:
Ախր ո՞վ ասաց, թե դա էր ուզում ասել նախագահը. անգամ ոչ գրագետ մարդը կկռահեր, որ «ինչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը» ենթադրում է, որ պատերազմով Ղարաբաղի կորուստը թե խաղաղ, բայց հայաթափությամբ կորուստն անընդունելի է մեզ համար:
Սա ճարտասանության պարզունակ մեթոդներից է, որ, որպես կանոն, հասցեագրում են հանրահավաքներին մասնակից հասարակ քաղաքացիներին:
Նույնանման պարզագույն մեթոդ կար նաև ԱրամՄանուկյանի ելույթում. «Ողջունումենքշուկաներիցքշված, երկրիիշխանությունիցմոռացվածուտառապանքիենթարկվածբոլորայնքաղաքացիներին, որոնքէսօրմիացելենմեզ. բարիողջույնձեզբոլորիդ»:
Որպես ՀՀ քաղաքացի, ցավում եմ, որ երկրիս արմատական ընդդիմություն համարվող ուժն այսչափ արհամարհական տեքստերով է խոսում հասարակ ժողովրդի հետ, քանի որ կուսակցություններն, իրենց դասական իմաստով, պետք է ոչ թե արմատավորեն հասարակական մշակույթի դեգրադացիան, այլ զարգացման ու դաստիարակչական գործառույթ կատարեն:
Անդրադառնալով նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանի հնչեցրած կարծիքներին` Տեր-Պետրոսյանը նշում է նաև հետևյալը. մեջբերում եմ. «Այսպես, խոսելովայնմասին, թեինչուՂարաբաղըչիմասնակցումսեփականխնդրիկարգավորմանգործընթացին, Սարգսյաննասումէբառացիորենհետևյալը. «ԻրականումբանակցություններըվարումէՀայաստանը, որովհետևայլելքչկա։ԱդրբեջանըպարզապեսչիուզումբանակցություններվարելԼեռնայինՂարաբաղիհետ»: Սարգսյանըփաստորենմիկողմից՝խոստովանումէ, որՀայաստաննայսհարցումենթարկվելէԱդրբեջանիշանտաժին, մյուսկողմից՝հարկչիհամարումհիշեցնել, որԵԱՀԿ 1994 թ. բուդապեշտյանգագաթնաժողովիորոշմամբԼեռնայինՂարաբաղնօժտվածէհակամարտությանկողմիլիիրավմանդատով, որըոչմիմիջազգայինատյանչեղյալչիհայտարարել, ևորիիրավազորությունըկախվածչէԱդրբեջանիքմահաճույքից։Այդուհանդերձ, պատահակա՞նէարդյոքհիշողությանայսարտառոցկորուստը։Ցավոք, ո՛չ, ինչնայլբանչիկարողնշանակել, քանայն, որՍարգսյանը, իրնախորդիօրինակով, ամենևինմտադիրչէվերականգնելՂարաբաղի՝որպեսհակամարտությանսուբյեկտիուբանակցություններիիրավահավասարմասնակցիկարգավիճակըևդրանովէապեսուժեղացնելհայկականկողմիդիրքերըկարգավորմանգործընթացում»:
Լևոն Տեր-Պետրոսյանը չի կամեցել նշել Սերժ Սարգսյանի այն միտքը, թե «սա չի նշանակում, որ ԼՂ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, որովհետև ամեն անգամ համանախագահները, գալով տարածաշրջան, այցելում են Լեռնային Ղարաբաղ և հանդիպում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Ամեն անգամ, մինչև բանկացությունները և դրանից հետո, բնականաբար, ես հանդիպում եմ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, որովհետև առանց Լեռնային Ղարաբաղի ինչ-որ բանակցություններ վարել, նշանակում է գնալ հարսանիքի առանց հարսնացուի կամ փեսայի»:
Սա էլ մի կողմ թողնենք. ի վերջո, ինչո՞ւ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային շրջանակից, եթե Ղարաբաղի մասնակցությամբ հայկական կողմի դիրքերը կրկնակի ուժեղ կլինեին: Առաջին հայացքից, իսկապես, քննադատելի է փաստը. հայկական կողմն ինքն է որոշում կայացրել Ղարաբաղին դուրս թողնել բանակցություններից և ներկայանալ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի Հանրապետության անունից: Սակայն, ԼՂՀ-ի դուրս գալը նաև դրական արդյունք ունի, ինչն էլ միգուցե հաշվի է առել ՌոբերտՔոչարյանի արտաքին քաղաքականությունը: Ղարաբաղը, դուրս գալով գործընթացից, մնում է որպես «պահեստային ձայնի իրավունք ունեցող կողմ»: Այսինքն` եթե ենթադրենք, որ Հայաստանին պարտադրեն զիջումներ անել ղարաբաղյան հարցում, ԼՂՀ-ն միշտ կարող է «ակտիվանալ» ու «փրկել» Հայաստանին` մերժելով օրակարգում դրված այդ փաստաթուղթն ու այդպիսով խափանելով ցանկացած ձեռք բերված պայմանավորվածություն: Այսինքն` Հայաստանը ձեռք է բերել լրացուցիչ ձայնի իրավունք:
Իսկ քանի որ 1990-ականների վերջերին արդեն կար ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման ու տարածքների հանձնման մասին սկզբունքները բանակցություններում, որը փոխանցվել է դրանից առաջ գործող իշխանությունների փորձի միջոցով (ցանկացած նոր իշխանություն հիմնականում և անուղղակիորեն ժառանգում է նախորդ իշխանությունների ստանձնած պարտավորություններն ու բանակցությունների փորձը. Լևոն Տեր-Պետրոսյանից այդ փորձը փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին), Ղարաբաղի մնալը գործընթացում ավելի արդյունավետ չէր լինի, քան դուրս գալը:
Բանակցությունները Ղարաբաղի փոխարեն Հայաստանի վարելը նաև ցույց է տալիս Հայաստանի կառուցողականությունը: Այլ հարց է` ընդունելի՞ է այս կառուցողականությունը, թե ոչ:
Բայց ի՞նչ եք առաջարկում, եթե Ադրբեջանը չի ուզում բանակցել, մենք չբանակցե՞նք. զարմանալի է, որ պատերազմը մերժել (ըստ երևույթին ամեն գնով) ու բարեկեցիկ կյանքով ապրել ցանկացող առաջին նախագահը պատերազմի ռիսկ է ուզում, համենայն դեպս, այդպես ասում է, և սա այն պարագայում, կրկնեմ, որ Հայաստան-Ղարաբաղի բանակցություններում մասնակցության մասին երկընտրանքը զարգացվել է զինադադարից հետո նավթադոլարների ու քաղաքական շահեր հետապնդող գերտերությունների կողմից` հենց տերպետրոսյանական կառավարման տարիներից սկսած:
Եվ ավելորդ է անգամ նշել, որ ԵԱՀԿ 1994 թ. բուդապեշտյան գագաթնաժողովի որոշման նման շատ փաստաթղթեր է մերժվել Ադրբեջանի կողմից, այդ թվում 1994 թ. կնքված զինադադարը, և իրականում այս ամենի գլխավոր խնդիրն այն է, որ նույն 1994 թ. կնքվեց ոչ թե Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին պայմանագիր, այլ ընդամենը` զինադադար:
Վահան Դիլանյան. «ՀԱԿ-ի ղեկավարությունը հակաղարաբաղյան տրամադրություններ է բորբոքում»
Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավարության մյուս ներկայացուցիչների փետրվարի 18-ի հանրահավաքում հնչեցրած ելույթների սոցիալական հարցերին առնչվող հատվածները գուցեև տեղին են: Սակայն ցավալի է, որ սոցիալական հեղափոխություն զարգացնելու հետ մեկտեղ ՀԱԿ-ի ղեկավարությունը նոր թափով սկսել է հակաղարաբաղյան տրամադրություններ բորբոքել:
Հայաստանի առաջին նախագահի «Ղարաբաղը տանք` բարեկեցիկ ապրենք» թեզը, ինչպես գիտենք, նոր չէ. թերևս սրանով էր պայմանավորված 1998 թ. «իշխանության մեզ հայտնի մարմինների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացված հրաժարականի պահանջը»: 10 տարի անց ակտիվ քաղաքականություն վերադառնալով` Տեր-Պետրոսյանը, պարզվեց, չի հրաժարվել այս թեզից և իր ելույթներում պարբերաբար վերահաստատում է այն:
Բայց այս հանրահավաքում Ղարաբաղի մասին տեսակետները նոր որակ բերեցին և լիովին ներառվում են 1990-ականներից ի վեր ձևավորված «ղարաբաղցի-հայաստանցի» վիրուսակիր հայեցակարգի մեջ: Մեջբերում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից. «Թեև Հայ ազգային կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդը, այլևս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի և թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա»:
«Ղարաբաղի վրա թքելու» մասին դրույթն այլ երանգով կրկնեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` նշելով, որ վերջին 3 տարիներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 2.5 անգամ, իսկ արտաքին պարտքը սպասարկելու գումարները եկող տարի արդեն կգերազանցեն բանակին հատկացվող գումարները: Եվ Բագրատյանն ասաց. «Ա՛ռ քեզ Ղարաբաղ»:
Ավելի քան ակնհայտ է հայաստանյան հանրության մեջ Լևոն Տեր Պետրոսյանի սկսած տողատակի «message»-ներով հակաղարաբաղյան տրամադրություններ բորբոքելու արշավը: Սրա նպատակը, միգուցե նրանց կարծիքով, հօգուտ հայության է. այսինքն` հասնել հասարակական այնպիսի ռեգրեսիայի կամ այնպիսի «հիվանդության», որ Ղարաբաղն Ադրբեջանին զիջելու քայլերը լինեն Հայաստանի բնակչության խոր ապատիայով ու առանց սոցիալական ցնցումների:
Կամ` ավելի որոշակի. Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Ղարաբաղը տանք, լավ ապրենք» տնտեսական հաշվարկներով ապացուցված թեզի իրականացման համար պատրաստ է (և դա բնավ զարմանալի չէ), վերագործարկել Հայաստանում ղարաբաղցիներին ու Ղարաբաղը ատելու մթնոլորտը:Այս թեզի շրջանառումը հատկապես արտաքին լսարանի համար է և հենված է չափազանց պարզ հաշվարկների վրա, ինչն արդեն մանրամասնությամբ բացատրել ենք «Հայաստանի առաջին նախագահի հետ ժողովրդավարական բաների ու արտաքին քաղաքականության շուրջ երկխոսություն» հոդվածում, «թե քանի որ միջազգային հանրության շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ղարաբաղյան հակամարտության արագ լուծման հրամայականը` հայկական տարածքների վերադարձի մասին կետով, հայտարարենք հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին, միգուցե նրանց շնորհիվ անցնենք իշխանության»: Կրկնում եմ` սրանք չափազանց պարզունակ հաշվարկներ են, և կարծում եմ` կարիք չկա Լևոն Տեր-Պետրոսյանի ամեն մի նման ելույթից հետո կրկնել այս հակափաստարկները:
Նույն կերպ Տեր-Պետրոսյանի` նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 27-ին «Эхо Москвы»-ի հետ հարցազրույցի դրույթների մեկնաբանությունները չեն դիմանում քննադատությանը: Իր ասածներին, ըստ երևույթին, Տեր-Պետրոսյանն ինքը չի հավատում:
Մեջբերում եմ. «Շատ ավելի հրեշավոր է Սարգսյանի հաջորդ միտքը, որը վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը. «Մենք դեմ ենք պատերազմին,- ասում է նա և անմիջապես ավելացնում,- սակայն դա չի նշանակում, թե մենք վախենում ենք պատերազմից։ Մենք պետք է պաշտպանվենք, ուրիշ ելք չունենք։ Քանի որ, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը»»: Հրեշավորը մեջբերված հատվածի վերջին նախադասությունն է՝ «Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը (ուզում է ասել՝ պատերազմո՞վ, թե՞ բանակցություններով)»:
Ախր ո՞վ ասաց, թե դա էր ուզում ասել նախագահը. անգամ ոչ գրագետ մարդը կկռահեր, որ «ինչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը» ենթադրում է, որ պատերազմով Ղարաբաղի կորուստը թե խաղաղ, բայց հայաթափությամբ կորուստն անընդունելի է մեզ համար:
Սա ճարտասանության պարզունակ մեթոդներից է, որ, որպես կանոն, հասցեագրում են հանրահավաքներին մասնակից հասարակ քաղաքացիներին:
Նույնանման պարզագույն մեթոդ կար նաև Արամ Մանուկյանի ելույթում. «Ողջունում ենք շուկաներից քշված, երկրի իշխանությունից մոռացված ու տառապանքի ենթարկված բոլոր այն քաղաքացիներին, որոնք էսօր միացել են մեզ. բարի ողջույն ձեզ բոլորիդ»:
Որպես ՀՀ քաղաքացի, ցավում եմ, որ երկրիս արմատական ընդդիմություն համարվող ուժն այսչափ արհամարհական տեքստերով է խոսում հասարակ ժողովրդի հետ, քանի որ կուսակցություններն, իրենց դասական իմաստով, պետք է ոչ թե արմատավորեն հասարակական մշակույթի դեգրադացիան, այլ զարգացման ու դաստիարակչական գործառույթ կատարեն:
Անդրադառնալով նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանի հնչեցրած կարծիքներին` Տեր-Պետրոսյանը նշում է նաև հետևյալը. մեջբերում եմ. «Այսպես, խոսելով այն մասին, թե ինչու Ղարաբաղը չի մասնակցում սեփական խնդրի կարգավորման գործընթացին, Սարգսյանն ասում է բառացիորեն հետևյալը. «Իրականում բանակցությունները վարում է Հայաստանը, որովհետև այլ ելք չկա։ Ադրբեջանը պարզապես չի ուզում բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ»: Սարգսյանը փաստորեն մի կողմից՝ խոստովանում է, որ Հայաստանն այս հարցում ենթարկվել է Ադրբեջանի շանտաժին, մյուս կողմից՝ հարկ չի համարում հիշեցնել, որ ԵԱՀԿ 1994 թ. բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն օժտված է հակամարտության կողմի լիիրավ մանդատով, որը ոչ մի միջազգային ատյան չեղյալ չի հայտարարել, և որի իրավազորությունը կախված չէ Ադրբեջանի քմահաճույքից։ Այդուհանդերձ, պատահակա՞ն է արդյոք հիշողության այս արտառոց կորուստը։ Ցավոք, ո՛չ, ինչն այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ Սարգսյանը, իր նախորդի օրինակով, ամենևին մտադիր չէ վերականգնել Ղարաբաղի՝ որպես հակամարտության սուբյեկտի ու բանակցությունների իրավահավասար մասնակցի կարգավիճակը և դրանով էապես ուժեղացնել հայկական կողմի դիրքերը կարգավորման գործընթացում»:
Լևոն Տեր-Պետրոսյանը չի կամեցել նշել Սերժ Սարգսյանի այն միտքը, թե «սա չի նշանակում, որ ԼՂ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, որովհետև ամեն անգամ համանախագահները, գալով տարածաշրջան, այցելում են Լեռնային Ղարաբաղ և հանդիպում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Ամեն անգամ, մինչև բանկացությունները և դրանից հետո, բնականաբար, ես հանդիպում եմ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, որովհետև առանց Լեռնային Ղարաբաղի ինչ-որ բանակցություններ վարել, նշանակում է գնալ հարսանիքի առանց հարսնացուի կամ փեսայի»:
Սա էլ մի կողմ թողնենք. ի վերջո, ինչո՞ւ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային շրջանակից, եթե Ղարաբաղի մասնակցությամբ հայկական կողմի դիրքերը կրկնակի ուժեղ կլինեին: Առաջին հայացքից, իսկապես, քննադատելի է փաստը. հայկական կողմն ինքն է որոշում կայացրել Ղարաբաղին դուրս թողնել բանակցություններից և ներկայանալ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի Հանրապետության անունից: Սակայն, ԼՂՀ-ի դուրս գալը նաև դրական արդյունք ունի, ինչն էլ միգուցե հաշվի է առել Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը: Ղարաբաղը, դուրս գալով գործընթացից, մնում է որպես «պահեստային ձայնի իրավունք ունեցող կողմ»: Այսինքն` եթե ենթադրենք, որ Հայաստանին պարտադրեն զիջումներ անել ղարաբաղյան հարցում, ԼՂՀ-ն միշտ կարող է «ակտիվանալ» ու «փրկել» Հայաստանին` մերժելով օրակարգում դրված այդ փաստաթուղթն ու այդպիսով խափանելով ցանկացած ձեռք բերված պայմանավորվածություն: Այսինքն` Հայաստանը ձեռք է բերել լրացուցիչ ձայնի իրավունք:
Իսկ քանի որ 1990-ականների վերջերին արդեն կար ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման ու տարածքների հանձնման մասին սկզբունքները բանակցություններում, որը փոխանցվել է դրանից առաջ գործող իշխանությունների փորձի միջոցով (ցանկացած նոր իշխանություն հիմնականում և անուղղակիորեն ժառանգում է նախորդ իշխանությունների ստանձնած պարտավորություններն ու բանակցությունների փորձը. Լևոն Տեր-Պետրոսյանից այդ փորձը փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին), Ղարաբաղի մնալը գործընթացում ավելի արդյունավետ չէր լինի, քան դուրս գալը:
Բանակցությունները Ղարաբաղի փոխարեն Հայաստանի վարելը նաև ցույց է տալիս Հայաստանի կառուցողականությունը: Այլ հարց է` ընդունելի՞ է այս կառուցողականությունը, թե ոչ:
Բայց ի՞նչ եք առաջարկում, եթե Ադրբեջանը չի ուզում բանակցել, մենք չբանակցե՞նք. զարմանալի է, որ պատերազմը մերժել (ըստ երևույթին ամեն գնով) ու բարեկեցիկ կյանքով ապրել ցանկացող առաջին նախագահը պատերազմի ռիսկ է ուզում, համենայն դեպս, այդպես ասում է, և սա այն պարագայում, կրկնեմ, որ Հայաստան-Ղարաբաղի բանակցություններում մասնակցության մասին երկընտրանքը զարգացվել է զինադադարից հետո նավթադոլարների ու քաղաքական շահեր հետապնդող գերտերությունների կողմից` հենց տերպետրոսյանական կառավարման տարիներից սկսած:
Եվ ավելորդ է անգամ նշել, որ ԵԱՀԿ 1994 թ. բուդապեշտյան գագաթնաժողովի որոշման նման շատ փաստաթղթեր է մերժվել Ադրբեջանի կողմից, այդ թվում 1994 թ. կնքված զինադադարը, և իրականում այս ամենի գլխավոր խնդիրն այն է, որ նույն 1994 թ. կնքվեց ոչ թե Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին պայմանագիր, այլ ընդամենը` զինադադար:
Վահան Դիլանյան
http://ankakh.com/2011/02/96618/