Աբխազիայում չեղարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները
Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը և որոշել կրկնակի ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնում էРИА Новости-ն։
Դատական կոլեգիան բավարարել է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի վերաքննիչ բողոքը, որով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ճանաչվել էին օրինական:
«2020 թվականի հունվարի 10-ի վճռաբեկ դատարաանի որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան և նրա կողմնակիցները համաձայն չեն դատարանի որոշման հետ եւ պատրաստվում են բողոքարկել այն։

Աղբյուրը՝ yerevan.today