Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց դանակահարության դեպքի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի որդի՝ Միսակ Բալասանյանի գրասենյակից հայտնում են.
Բալասանյան ընտանիքի որևէ անդամ թիկնապահներ չի ունեցել:
Վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի տարածքում, այլ` գործարանի տարածքից դուրս:
Վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի աշխատակիցների հետ, այլ` կողմնակի անձանց հետ, որոնց ինքնությունը պարզվում է:
Հետագա մանրամասնությունները պարզելու համար խնդրվում է դիմել հետաքննությունը վարող իրավապահ մարմիններին, այլ ոչ թե հիմնվել փողոցային ասեկոսների վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին, Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդներ, որտեղ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 1981 թ. ծնված Արսեն Սահակյանը, 1983 թ. ծնված Ալբերտ Սահակյանը, 1985 թ. ծնված Արմեն Սահակյանը, 1972 թ. ծնված Արմեն Սահակյանը, 1982 թ. ծնված Արթուր Առաքելյանը, 1981 թ. ծնված Վարդան Ասատրյանը, 1978 թ. ծնված Արման Սիրեկանյանը և ոմն Էդգար (անձը պարզվում է):
Վիճաբանության ընթացքում Արթուր Առաքելյանը և Վարդան Ասատրյանը սուր կտրող-ծակող գործիքից ստացել են վնասվածքներ, որի հետևանքով Արթուր Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:
Արմեն Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, Արման Սիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Սամվել Բալասանյանի որդու հայտարարությունը