Ավստրալիայի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել հրդեհների պատճառով. նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը
Ավստրալիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է 9News հեռուստաալիքը:
Միայն Սիդնեյի գործարար շրջանում ակցիայի է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ։ Բողոքի ցույցերը կազմակերպվել են ուսանողական ակտիվիստների և Extinction Rebellion («Ապստամբություն ոչնչացման դեմ») շարժման անդամների կողմից։
Ինչպես նշում է 7News-ը, մասնակիցները պահանջում են Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հրաժարականը, քանի որ կարծում են, որ նա պատշաճ ուշադրություն չի դարձրել կլիմայի խնդիրներին և չի կարողանում հաղթահարել երկրում տիրող իրավիճակը:Ակտիվիստները նաև կոչ են անում անցնել նոր, ավելի էկոլոգիական վառելիքի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև այլ քաղաքներում։Ադելաիդայում ակտիվիստներն արգելափակել են երթևեկությունը գործարար շրջանի մի քանի փողոցներում: Ակցիային միացել է նաև Մելբուռնը։
Նշենք, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար հավաքվել է ավելի քան 190 մլն ավստրալական դոլար (131 մլն դոլար): Դրամահավաքի տարբեր ակցիաներին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ։
Ավստրալիայի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել հրդեհների պատճառով. նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը
Ավստրալիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է 9News հեռուստաալիքը:
Միայն Սիդնեյի գործարար շրջանում ակցիայի է դուրս եկել շուրջ 20 հազար մարդ։ Բողոքի ցույցերը կազմակերպվել են ուսանողական ակտիվիստների և Extinction Rebellion («Ապստամբություն ոչնչացման դեմ») շարժման անդամների կողմից։
Ինչպես նշում է 7News-ը, մասնակիցները պահանջում են Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հրաժարականը, քանի որ կարծում են, որ նա պատշաճ ուշադրություն չի դարձրել կլիմայի խնդիրներին և չի կարողանում հաղթահարել երկրում տիրող իրավիճակը: Ակտիվիստները նաև կոչ են անում անցնել նոր, ավելի էկոլոգիական վառելիքի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև այլ քաղաքներում։ Ադելաիդայում ակտիվիստներն արգելափակել են երթևեկությունը գործարար շրջանի մի քանի փողոցներում: Ակցիային միացել է նաև Մելբուռնը։
Նշենք, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար հավաքվել է ավելի քան 190 մլն ավստրալական դոլար (131 մլն դոլար): Դրամահավաքի տարբեր ակցիաներին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ։
Աղբյուրը՝ Tert.am