NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս
Ռուսաստանի Nordwind Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը, որը թռչում Էր Մոսկվայից, հունվարի 10-ին կոշտ վայրԷջք Է կատարել Անթալիայում: Այդ մասին հայտնել Է թուրքական Airporthaber պորտալը, որը հետեւում Է քաղաքացական ավիացիայի ոլորտի իրադարձություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պորտալի տվյալներով՝ A321-200 ինքնաթիռի օդաչուներն արտակարգ վայրԷջք են խնդրել Անթալիայում օդանավի ծխոտման պատճառով:ՎայրԷջքի ժամանակ ինքնաթիռի շասսիներից մեկը հարվածից դեֆորմացրել Է ֆյուզելաժը: Պորտալը հրապարակել Է վնասված մասի լուսանկարը, որտեղ երեւում են դեֆորմացիան եւ օդանավի վնասված երեսվածքը:
Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս
Ռուսաստանի Nordwind Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը, որը թռչում Էր Մոսկվայից, հունվարի 10-ին կոշտ վայրԷջք Է կատարել Անթալիայում: Այդ մասին հայտնել Է թուրքական Airporthaber պորտալը, որը հետեւում Է քաղաքացական ավիացիայի ոլորտի իրադարձություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պորտալի տվյալներով՝ A321-200 ինքնաթիռի օդաչուներն արտակարգ վայրԷջք են խնդրել Անթալիայում օդանավի ծխոտման պատճառով: ՎայրԷջքի ժամանակ ինքնաթիռի շասսիներից մեկը հարվածից դեֆորմացրել Է ֆյուզելաժը: Պորտալը հրապարակել Է վնասված մասի լուսանկարը, որտեղ երեւում են դեֆորմացիան եւ օդանավի վնասված երեսվածքը:
Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: