«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձանց կողմից զգալի քանակությամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետևանքով վթարվել է «Արզական-Երևան» մայր ջրատարը և վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել:
Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կառուցել 200 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, որի համար, հաշվի առնելով բարդ տեղանքը, կպահանջվի մոտ 2 ամիս:
«Երևան Ջուր» ընկերությունը հայցում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի և հարակից տարածքների սպառողների ներողամտությունը վթարի հետևանքով պատճառվող անհանգստության համար և հավաստիացնում, որ արվում է առավելագույնը մինչև խնդրի վերջնական կարգավորումը նրանց հնարավորինս բարվոք ջրամատակարարում ապահովելու նպատակով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ՓԲԸ