Աշխարհ

10.01.2020 14:35


CNN-ը հայտնել է, որ Իրանում ինքնաթիռը կարող էին խոցել երկու հրթիռով

CNN-ը հայտնել է, որ Իրանում ինքնաթիռը կարող էին խոցել երկու հրթիռով

Ամերիկյան հետախուզությունը եկել Է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել Է հունվարի 8-ին, խոցվել Է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի իրազեկ աշխատակիցների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի հավաքած տեղեկատվության համաձայն, իրանական ռադարը բռնել Է հնարավոր թիրախը՝ ուկրաինական ինքնաթիռը: Շատ չանցած այդ օդանավը կործանվել Է: ԱՄՆ-ի հետախուզությունն անմիջապես չի հայտնել ստացված տվյալների մասին, քանի որ որոշել Է նախ դրանք ստուգել, նշում Է CNN-ը: Դրա հետ մեկտեղ ամերիկյան կողմը ելնում Է այն բանից, որ իրանցիներն ինքնաթիռը սխալմամբ են խոցել:

Արեւմտյան մի շարք երկրների իշխանություններ հայտարարել են, որ, իրենց տվյալներով, ինքնաթիռը հավանաբար խոցվել Է Իրանի զինվորականների կողմից: Ընդ որում՝ սկզբնապես հաղորդվել Էր «երկիր-օդ» դասի միայն մեկ հրթիռով հնարավոր խոցման մասին: Թեհրանում հերքում են այդ մեղադրանքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը