Աշխարհ

10.01.2020 20:45


Ամուսինները միասին ապրել են 64 տարի և մահացել նույն օրը

Ամուսինները միասին ապրել են 64 տարի և մահացել նույն օրը

Միացյալ Նահանգների Վուսթեր քաղաքում (Օհայոյի նահանգ) ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ նույն օրը վախճանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը: 88-ամյա Բիլ Շաֆրաթը մահացել Է ծերանոցում՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին:

Նրա կինը՝ Նենսին, որը պառկած Էր կողքի մահճակալին, վախճանվել Է չորս ժամ անց: «Վերջին շաբաթներին Բիլն արդեն չԷր կարողանում վեր կենալ անկողնուց: Մենք նրա մահճակալը եւ Նենսիի մահճակալը տեղափոխեցինք սենյակի կենտրոն,-պատմում Է Փեթ Քոռնելիուսը՝ Շաֆրաթների զարմուհին:- Իրենց վերջին շաբաթները նրանք բառիս ուղղակի իմաստով անցկացրել են ձեռք-ձեռքի բռնած»:
Ազգականները նշել են, որ Շաֆրաթները երեխա չունեին: Բայց քանի որ Բիլը 12 հարազատ եղբայր ու քույր ուներ, նա շատ զարմիկներ ու զարմուհիներ ուներ: Բիլի եւ Նենսիի հուղարկավորությունը տեղի Է ունեցել հունվարի 2-ին Կույս Մարիամի կաթոլիկ եկեղեցում, որտեղ նրանք ամուսնացել Էին: 2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել Էր, որ ամուսինները, ամերիկյան Ջեկսոն քաղաքից (Միչիգանի նահանգ), միասին ապրել են 70 տարի եւ 20 րոպե տարբերությամբ մահացել նույն հոսպիսում կողք-կողքի դրված մահճակալների վրա: Դեկտեմբերի 17-ին Մեյսոն քաղաքում (Միչիգանի նահանգ) տեղի Է ունեցել նրանց հուղարկավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը