Լրահոս

25.02.2011 17:03


Լիբիայում ևս երկու քաղաք անցել է ապստամբների վերահսկողության տակ

Լիբիայի արևելքում գտնվող Աջաբիա քաղաքում ոստիկանությունն ու բանակն անցել են ապստամբների կողմը։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Լրագրողների տեղեկության համաձայն՝ ցուցարարների հետ երեկվա կատաղի բախումներից հետո, անվտանգության ուժերը լքել են Զաուիյա քաղաքը, որը մայրաքաղաք Տրիպոլիից 50կմ արևմուտք է գտնվում։

Իսկ Տրիպոլիում, որը վերահսկում են նախագահ Մուամար Քադաֆիի կողմնակիցները, այսօր սպասվում է միլիոնանոց հակակառավարական երթի անցկացում։

Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ շրջաններից մայրաքաղաք են շտապում։ Լիբիայի առաջնորդի որդի Սայիֆ ալ–Իսլամն էլ լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է, որ իր ընտանիքը մտադիր չէ լքել երկիրն ու մնալու է հայրենիքում մինչ մահ։

Այս խորագրի վերջին նյութերը