Աշխարհ

10.01.2020 10:51


Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստի վարսահարդարը հայ է

Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստի վարսահարդարը հայ է

Հայաստանից Գերմանիա մեկնած երիտասարդ վարսահարդար Հովիկ Մանուկյանը, որն ապրում է Աուէ-Բադ-Շլեմ քաղաքում, ակտիվորեն զարգացնում է իր բիզնեսը: 22-ամյա տղան գերմանական քաղաքում վարսավիրանոց է բացել և, ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, 3,5 ամսում նրա մոտ հաճախորդների պակաս չկա: Նրանց թվում են նաև հայտնի մարդիկ:

«Վարսավիրանոցի բացումից երկու օր անց իմ հաճախորդների թիվն ավելացավ ևս մեկով, նա Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի և «Էրցգեբիրգե Աուէ» ակումբի խաղացող Դմիտրի Նազարովն է»,- պատմել է Մանուկյանը:

Նշվում է, որ Մանուկյանը 2012 թվականին Հայաստանից ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա: Որոշ ժամանակ անց նա սովորել է վարսահարդարություն, իսկ 2016-ին կազմակերպել է մազերի նորաձևության ցուցադրություն: 2017 թվականին քաղաքային իշխանություններն օգնել են Մանուկյանին և նրա ընտանիքին խուսափել արտաքսումից:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը