Լրահոս

25.02.2011 16:52


Պիտեր Սեմնեբի. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մենք առաջընթաց ենք ակնկալում»

Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջընթաց ենք ակնկալում։ Այս մասին Ադրբեջանում լրագրողներին է հայտարարել Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում կայանալիք նախագահների հանդիպումը։

Նա նշել է, թե ԵՄ-ն պետք է մեծ ուշադրություն դարձնի Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ նոր հակամարտությունների առաջացումն ու հների կրկնությունը թույլ չտալու նպատակով։

Սեմնեբին նաև ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների գործում Ռուսաստանի ջանքերը. «Մենք շահագրգռված ենք, որ հակամարտություննները լուծվեն, և ողջ տարածաշրջանը խաղաղության մթնոլորտում ապրի»։

Այս խորագրի վերջին նյութերը