Եվրախորհրդարանը չի հետևի փետրվարի 9-ին նշանակված Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Եվրոպական խորհրդարանը չի հետևի այս տարվա փետրվարի 9-ին նշանակված Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով Եվրախորհրդարանից ստացած հաղորդագրությանը:
«Այսպիսով` Եվրախորհրդարանի անդամներից ոչ մեկը լիազորված չէ հետևել կամ մեկնաբանել ընտրական գործընթացը Եվրախորհրդարանի անունից: Հետևաբար, եթե Եվրախորհրդարանի անդամներից մեկը որոշի հետևել ընտրական գործընթացին, նա դա կանի անձամբ իր անունից և ոչ մի դեպքում չի ներկայացնի Եվրախորհրդարանի տեսակետն ու դիրքորոշումը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հրաժարվելու պատճառը չի ներկայացվում:
Նախորդ ընտրությունների ժամանակ Եվրախորհրդարանի բազմաթիվ ներկայացուցիչներ մոնիթորինգ են իրականացրել Ադրբեջանում: Սակայն նրանց եզրակացությունները նախկին ընտրությունների վերաբերյալ առաջացրել էին ժողովրդավարական ուժերի քննադատությունը, որոնք մեղադրում էին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին բազմաթիվ խախտումների վրա աչք փակելու համար:

Աղբյուրը՝ Tert.am