Լրահոս

25.02.2011 16:57


2008թ. ՀԱԿ–ի հույսն աշխարհի՞ վրա էր

2008թ. ՀԱԿ–ի հույսն աշխարհի՞ վրա էր

Անդրադառնալով արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխություններին՝ Լ. Զուրաբյանը նաև նշել է, թե վերջին տարիներին միջազգային հանրությունը առաջին անգամ սկսում է արթնանալ և հասկանալ, որ մարդասպանները, մարդասպան բռնապետները, սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառող ղեկավարները տեղ չունեն այսօրվա աշխարհում։

–Դրա լավագույն օրինակը Լիբիայում  կատարվող իրադարձություններն են, և մենք տեսնում ենք, որ վերջապես միջազգային հանրությունը ադեկվատ գնահատական է տալիս սեփական ժողովրդի դեմ բռնությունների կատարմանը։ Ցավոք սրտի, նույն համերաշխությունը չեղավ 2008թ. մարտի 1–ին։ Աշխարհն այն ժամանակ ա՛յդ առումով քնած էր և գերադասեց աչք փակել փոքրիկ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, և ըստ էութայն մենք 3 տարի մեր շարժումը տարանք միջազգային մեկուսացման պայմաններում,–հայտարարել է Լ. Զուրաբյանը։

–Այսինքն, երբ որ 2008թ. դուք ժողովրդին հանում էիք փողոց, ձեր հույսն աշխարհի՞ վրա էր,–ՀԱԿ համակարգողին հարցրել է «7օր»–ի թղթակիցը։

Գիտեք, ինձ մեկ–մեկ զարմացնում են ձեր տրամաբանական ելևէջները։ Մեկը մյուսից չի բխում։ Դա ձեր եզրակացությունն էր, որը ոչնչի վրա հիմնված չէ։ Մենք արել ենք այն, ինչ–որ պետք է անեինք, մենք պայքարել ենք ժողովրդավարության համար, մենք ցանկացել ենք վերադարձնել իշխանությունները ժողովրդին, իսկ աշխարհն այդ ժամանակ քնած էր, այո՛։ Բայց ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, ես չեմ հասկանում։

–Այդ դեպքում ինչո՞ւ հաջողության չհասաք։

–Ես կարծում եմ, որ մենք հաջողության հասել ենք։ Մեր շարժումը անշեղորեն շարունակում է իր գործը, և մենք հասնելու ենք հաջողության։ Մի րոպե մի՛ կասկածեք, ինչ էլ մեր գլխին բերեն, ինչ էլ անեն։ Հայ ժողովուրդը հասնելու է ժողովրդավարության հաստատմանը,–պատասխանել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը