Աշխարհ

09.01.2020 21:20


Էրդողան. «Մեր նպատակն է Թուրքիան դարձնել համաշխարհային հանգույցներից մեկը»

Էրդողան. «Մեր նպատակն է Թուրքիան դարձնել համաշխարհային հանգույցներից մեկը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով «Թուրքական հոսք» գազատարի նշանակությանը:

Միջանկյալ նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել է այդ գազատարի բացման արարողությունը, որով ռուսական գազը Սև ծովի հատակով մատակարարվելու է Թուրքիա, այնտեղից էլ՝ Եվրոպա:

Էրդողանը հայտնել է, որ «Թուրքական հոսքը» նոր ժամանակաշրջանի խորհրդանիշներից մեկն է լինելու և ընդգծել, որ իրենց նպատակն է Թուրքիան դարձնել համաշխարհային էներգետիկ կարևորագույն հանգույցներից մեկը:

Թուրքիայի նախագահի գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Այս ծրագիրը, որի համար մենք մեծ ջանքեր ենք գործադրել մեր ռուս բարեկամների հետ պատմական նշանակություն ունի թե երկկողմ հարաբերությունների և թե մեր տարածաշրջանի էներգետիկ քարտեզի տեսանկյունից: Ցամաքում և ծովում ածխաջրածինների որոնումը և արտադրողական գործունեությունը մեծացնելու նպատակով աշխատանքներ ենք իրականացնում նոր ռեսուրսների հայտնաբերման և առկա պաշարների զարգացման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալիս Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը