Աշխարհ

09.01.2020 22:15


Ջասթին Բիբերի մոտ մահացու վտանգավոր հիվանդություն են հայտնաբերել

Ջասթին Բիբերի մոտ մահացու վտանգավոր հիվանդություն են հայտնաբերել

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ Լայմի հիվանդություն են հայտնաբերել: Այդ մասին արտիստն ինքը հայտարարել Է իր Instagram-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շատ մարդիկ ասում Էին, թե Ջասթին Բիբերը շատ վատ տեսք ունի, մետամֆետամինի վրա Է նստած, բայց նրանք չեն կարողացել գիտակցել, որ ինձ մոտ վերջերս Լայմի հիվանդություն ախտորոշեցին, ընդ որում ոչ միայն դա, այլեւ խրոնիկական մոնոնուկլեոզի լուրջ դեպք, որն ազդել Է մաշկիս, ուղեղիս աշխատաքի, ուժերիս եւ ամբողջությամբ վերցված առողջությանս վրա»,- գրել Է Բիբերը:

Նա հավելել Է, որ ինքն ստիպված Է եղել երկու ծանր տարիներ ապրել, բայց «դեռեւս անբուժելի հիվանդության» ճիշտ բուժման շնորհիվ ինքը կազդուրվում Է եւ կկարողանա կրկին ելույթ ունենալ: Լայմի հիվանդությունը վարակիչ հիվանդություն Է, որն առաջանում Է հինգ տեսակի մանրԷներից, որոնք փոխանցվում են տզերի խայթոցի միջոցով: Հիվանդությունը կլինիկական դրսեւորումների մեծ բազմազանություն ունի. ջերմ, գլխացավեր, հոգնածություն եւ մաշկի ցան:

Որոշ դեպքերում ախտահարվում են անոթների հյուսվածքները, սիրտը, նյարդային համակարգը եւ աչքերը: Լայմի հիվանդությունը կարող Է ավարտվել մահով կամ հաշմանդամությամբ ուշացած կամ սխալ բուժման դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը