Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում իրականացվել են մի շարք փոփոխություններ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանը հայտնեց, որ գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխման նպատակով գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում իրականացվել են մի շարք փոփոխություններ:
«Փոփոխությունների նպատակն է ավելի թափանցիկ դարձնել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեությունը, բացի այդ օպտիմալացնել մասնագիտական խորհուրդների ցանկը: Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար ներկայացվող նոր պահանջների համաձայն` հայցորդը պետք է ունենա 3 գիտական հոդված, այդ թվում` մեկն առանց համահեղինակի»,- ասել է ԲՈՀ նախագահի պաշտոնակատարը:
Խստացվել են նաև դոկտորական ատենախոսությունների պահանջները՝ 20 գիտական հոդված, որոնցից 5-ը պետք է տպագրված լինի օտարերկրյա պետություններում հրատարակվող գիտական հանդեսներում:
Ըստ բանախոսի, վերջին շրջանում տարեկան միջինում 500 գիտական գործ է պաշտպանվում, սակայն նրանց հեղինակներից ոչ բոլորն են վերադառնում գիտական ուսումնական հաստատություններ աշխատելու համար:
Գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում իրականացվել են մի շարք փոփոխություններ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանը հայտնեց, որ գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխման նպատակով գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում իրականացվել են մի շարք փոփոխություններ:
«Փոփոխությունների նպատակն է ավելի թափանցիկ դարձնել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեությունը, բացի այդ օպտիմալացնել մասնագիտական խորհուրդների ցանկը: Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար ներկայացվող նոր պահանջների համաձայն` հայցորդը պետք է ունենա 3 գիտական հոդված, այդ թվում` մեկն առանց համահեղինակի»,- ասել է ԲՈՀ նախագահի պաշտոնակատարը: Խստացվել են նաև դոկտորական ատենախոսությունների պահանջները՝ 20 գիտական հոդված, որոնցից 5-ը պետք է տպագրված լինի օտարերկրյա պետություններում հրատարակվող գիտական հանդեսներում: Ըստ բանախոսի, վերջին շրջանում տարեկան միջինում 500 գիտական գործ է պաշտպանվում, սակայն նրանց հեղինակներից ոչ բոլորն են վերադառնում գիտական ուսումնական հաստատություններ աշխատելու համար: