Թեհրանում հայտնել են, որ կործանված ուկրաինական Boeing-737-ը բռնկել է օդում
Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել Է դեռ մինչեւ գետնին բախվելը: Այդ մասին ասված Է ավիաաղետի նախնական հետաքննության նյութերում, որն անցկացվում Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից: Համապատասխան հաշվետվությունը հունվարի 9-ին հրապարակել Է Tasnim գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինքնաթիռը բռնկել Է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի Էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում Է, որ «գետնին բախվելուց հետո տեղի Է ունեցել պայթյուն»: Նախնական հետաքննության մեջ նշում Է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել Է վերադառնալ օդանավակայան: «Կործանման պահին ինքնաթիռը վերադառնում Էր օդանավակայան»,-ասված Է փաստաթղթում:
Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: