Քաղաքական

09.01.2020 14:20

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) մեկամսյա ընդմիջումից հետո այսօր վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Դատական նիստի ընթացքում Ռ․ Քոչարյանի պաշտպան Հակ Ալումյանը տեղեկացրեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը դեռևս չի ստացել այդ փաստաթուղթը։

Այսօրվա նիստին դատարանը լսեց Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանի ու Միհրան Պողոսյանի՝ իրենց պաշտպանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները։

Վերջիններիս ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն իրեն թույլ տվեց հետևյալ արտահայտությունը․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրեց, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Սա վիճաբանության պատճառ դարձավ նիստի մասնակիցների միջև։ Այնուհետև տուժող կողմի ներկայացուցիչները փորձեցին այդ սպառնալիքը ներկայացնել որպես լեզվի սայթաքում։ Մեղադրող դատախազները փաստեցին, որ նիստը վերածվել է «ռազբորկայի»։

Հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստին, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև հունվարի 14-ը, ժամը 13։00։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։