Իրանի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության պաշտոնական կայքը հաղորդել է, որ 2010թ–ին երկրում 346 մարդ է մահապատժի ենթարկվել։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք պատրաստում էինք 2010թ–ին Իրանում կատարված մահապատիժների մասին հաշվետվությունը, երբ երկրում մահապատիժների նոր ալիք սկսվեց։ Պաշտոնական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ 2010թ–ին մահապատիժ է կրել 346 մարդ, իսկ 2011թ–ի հունվարին՝ 85–ը։ Մահապատժի ենթարկվածներից 209–ը ձերբակալվել էին 2009թ–ի նախագահական ընտրություններից հետո անկարգությունների ժամանակ»։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանում կատարված մահապատիժների թիվը վերջին տարիների ընթացքում աճել է։ Ներկայումս իրականացված մահապատիժները համարվում են ամենազանգվածայինները՝ ХХ դարի 80–ականներից սկսած։
Իրանի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը կոչ է արել միջազգային հանրությանը, երկրում մահապատիժները դադարեցնելու նպատակով՝ հայտնելու իրենց կարծիքը։
2010 թ–ին Իրանում մահապատժի է ենթարկվել 346 մարդ