Լրահոս

25.02.2011 15:36


Փիթեր Սեմնեբին այսօր հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, այսօր սկսվել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի այցը Ադրբեջան։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հաղորդել է, որ նա այսօր հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հիշեցնենք, որ Փիթեր Սեմնեբին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում վերջին անգամ է տարածաշրջան եկել։ Ընդգծենք նաև, որ Սեմնեբին երեկ հանդիպել էր ՀՀ նախգահ Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը