Աշխարհ

08.01.2020 22:01


Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է

Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի ու Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ու այսօր պետք է բուժզննում անցներ:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ, Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից: Հենոն «Տորինոյի» դեմ (0։2) խաղի ժամանակ ցավ էր զգացել մրցակցի հետ բախումից հետո, բայց շարունակել էր հանդիպումը։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բացակայել էր 2 ամիս և խաղադաշտ էր վերադարձել նոյեմբերի վերջնամասում։ Այս մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը