Լրահոս

25.02.2011 15:26


Իրաքում հարյուրավոր մարդիկ բողոքի գործողություններ են իրականցնում

Ինչպես հաղորդում է «BBC»–ին, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնական հրապարակ և բողոքի գործողություններ են իրականացնում ընդդեմ գործազրկության, կոռուպցիայի և          անբավարար սոցապահովության։

Հողորդվում է, որ թե մայրաքաղաքից բացի, ցույցեր են տեղի ուենում նաև երկրի այլ քաղաքներում։

Համաձայն «Ֆրանս պրեսս» գործակալության հաղորդագրության՝ Մոսուլում ցույցը ցրելու ժամանակ զոհվել են 5 և վիրավորվել տասնյակ ցուցարարներ։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում զանգվածային հակակառավարական ցույցեր են տեղի ունենում։ Թերևս, ամենաբարդ իրադրությունն այժմ Լիբիայում է։

Այս խորագրի վերջին նյութերը