Դոնալդ Թրամփը հանդես է եկել խոստացված հայտարարությամբ` Իրանի հրթիռակոծման հետ կապված (տեսանյութ)
Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ Այդ մասին Սպիտակ Տանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ամերիկայի ժողովուրդը պետք է երջանիկ լինի։ Իրանի ռեժիմի հրթիռակոծության հետևանքով ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժել, նրանք բոլորն ապահով են, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»,-ասել է նա։
Թրամփն իր ելույթը սկսել է հետևյալ հայտարարությամբ. «Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը երբեք չի լինի միջուկային գերտերություն»:
ԱՄՆ-ը լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա պատժամիջոցների բնույթի մասին մանրամասն տեղեկատվություն չի ներկայացրել՝ նշելով, որ դրանք կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը «չի փոխել իր վարքագիծը»։
Թրամփը Եվրոպային կոչ է արել հրաժարվել իրանական միջուկային «հիմար» գործարքի մնացորդներից։
Նա հայտարարել է, որ ծրագրում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խնդրել «դառնալ մերձավորարեւելյան գործընթացի ավելի ակտիվ մասնակից»։ Նա նշել է, որ իր ղեկավարությամբ ԱՄՆ տնտեսությունը, ինչպես նաեւ երկրի ԶՈՒ-ն ավելի ուժեղ է դարձել՝ հավելելով, թե դրանք ձեռքբերումներ են, որ շատերին անհասանելի էին թվում։
Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ը բավարար նավթ ու բնական գազ ունի, եւ լինելով աշխարհում արաջին արտադրողը՝ նրան պետք չէ մերձավորարեւելյան նավթը։
Նա Իրանին նախազգուշացրել է, որ ամերիկյան հրթիռները «մեծ են, հզոր, ստույգ եւ մահաբեր»՝ միաժամանակ նշելով, թե չի ուզում ուժ կիրառել։
Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ը բաց է Թեհրանի հետ բանակցությունների համար։
Նա նաեւ պաշտպանել է գեներալ Սոլեյմանիին սպանելու իր վարչակազմի որոշումը՝ ասելով, թե «նրա ձեռքերը թաթախված էին ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական արյունով» եւ նրան «վաղուց էր պետք սպանել»։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Աղբյուրը՝ news.am