Աշխարհ

08.01.2020 22:10


Կահիրեում կհանդիպեն Եգիպտոսի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարները

Կահիրեում կհանդիպեն Եգիպտոսի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարները

Հունվարի 9-ին Կահիրեում հանդիպում է տեղի ունենալու Եգիպտոսի, Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության արտգործնախարարների միջև: Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը` պնդելով, որ այդ եռակողմ հանդիպումը կրում է հակաթուրքական բնույթ:

Նշվում է, որ Եգիպտոսի գլխավորած այդ համաժողովի ընթացքում քննարկվելու է արաբական աշխարհում պատժամիջոցների հարցը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` պաշտոնական Աթենքն ակնկալում է Եգիպտոսի միջոցով արաբական աշխարհին ներգրավել Թուրքիայի դեմ ծրագրվող գործողություններում:

«Հունաստանն այդ կերպ ցանկանում է արաբական աշխարհում բողոքի ալիք բարձրացնել թուրքական արտադրության ապրանքների դեմ: Իսկ Եգիպտոսն էլ, նման դաշինքով Մերձավոր Արևելքում շահեկան դիրք զբաղեցնելով, կրկին ցանկանում է Արևմուտքի համար դերակատարում ունենալ»,- նշել է աղբյուրը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը