Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Փետրվարի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արտաշիսյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 56-ամյա Հրանտ Արզումանյանին, որը ս/թ փետրվարի 24-ից հետախուզվում է սպանության մեղադրանքով:
Հիշեցնենք, որ փետրվարի լույս 16-ի գիշերը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում ոգելից խմիչք էին օգտագործել տանտերը` Ֆյոդր Խուրշուդյանը և Հրանտ Արզումանյանը: Այնուհետև Հրանտ Արզումանյանը ծեծի էր ենթարկել Ֆյոդր Խուրշուդյանին, ով ստացած վնասվածքներից նույն առավոտյան տանը մահացել էր:
Սպանվածը 68 տարեկան էր, թոշակառու:
Մահացու ծեծից հետո Հրանտ Արզումանյանը հեռացել էր դեպքի վայրից:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հրանտ Արզումանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է