ՄԱԿ-ի ներկայացուցիչ․ «Ավելի քան 300․000 փախստական Իդլիբից շարժվել է դեպի Թուրքիայի սահմանը»
ՄԱԿ-ի՝ Սիրիական ճգնաժամի տարածաշրջանային հումանիտար համակարգողի տեղակալ Մարկ Կատսն անդրադարձել է Սիրիայի բնակչության վիճակին։
Նրա խոսքով՝ Սիրիայի Իդլիբ քաղաքում և շրջակա գոտիներում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով դեկտեմբերի կեսից մինչև հիմա առնվազն 300․000 սիրիացի հարկադրված է եղել լքել իր բնակավայրը և շարժվել դեպի Թուրքիայի սահման։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իդլիբից հարկադրաբար հեռացած մարդիկ ապաստանել են վրաններում կամ այլ ժամանակավոր կացարաններում:Նրանք ունեն սննդի ու առողջապահական ծառայության խիստ կարիք։ Եղանակային վատ պայմաններն էլ ավելի են վատթարացնում սիրիացի փախստականների վիճակը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ․ «Ավելի քան 300․000 փախստական Իդլիբից շարժվել է դեպի Թուրքիայի սահմանը»
ՄԱԿ-ի՝ Սիրիական ճգնաժամի տարածաշրջանային հումանիտար համակարգողի տեղակալ Մարկ Կատսն անդրադարձել է Սիրիայի բնակչության վիճակին։
Նրա խոսքով՝ Սիրիայի Իդլիբ քաղաքում և շրջակա գոտիներում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով դեկտեմբերի կեսից մինչև հիմա առնվազն 300․000 սիրիացի հարկադրված է եղել լքել իր բնակավայրը և շարժվել դեպի Թուրքիայի սահման։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իդլիբից հարկադրաբար հեռացած մարդիկ ապաստանել են վրաններում կամ այլ ժամանակավոր կացարաններում: Նրանք ունեն սննդի ու առողջապահական ծառայության խիստ կարիք։ Եղանակային վատ պայմաններն էլ ավելի են վատթարացնում սիրիացի փախստականների վիճակը:
Աղբյուրը՝ ermenihaber.am