Նաթանյահուն սպառնացել է կործանիչ հարված հասցնել Իսրայելի վրա գրոհի դեպքում
Կործանիչ հարված Է սպասում բոլոր նրանց, ովքեր կգրոհեն Իսրայելի վրա: Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ հունվարի 8-ի առավոտյան Երուսաղեմում ելույթ ունենալով խորհրդաժողովում, որը նվիրված Էր ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ Հորդանան գետի Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերն օրինական ճանաչելու վերաբերյալ դոկտրինային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իսրայել պետությունը կայուն խարիսխ Է Մերձավոր Արեւելքի փոթորկոտ ջրերում: Մենք ամուր կանգնած ենք նրանց դեմ-հանդիման, ովքեր ձգտում են մեզ ոչնչացնել: Բոլոր նրանք, ովքեր կհարձակվեն մեզ վրա, կործանիչ հարված կստանան»,-հայտարարել Է Նաթանյահուն համաժողովի ամբիոնից, որի ելույթի հեռարձակումն իրականացվել Է Համացանցում:
Սա Իսրայելի վարչապետի՝ հրապարակավ արված առաջին հայտարարությունն Է, որը հնչել Է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին Իրանի հասցրած հարվածից հետո:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ հունվարի 8-ին տեղի կունենա Իսրայելի նախարարների նեղ կաբինետի՝ անվտանգության հարցերին նվիրված նիստ, որտեղ նախարարությունների եւ հատուկ ծառայությունների ու ուժային կառույցների ներկայացուցիչները կքննարկեն այն իրադրությունը, որը տարածաշրջանում ստեղծվել Է լույս հունվարի 8-ի գիշերը ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հասցրած հարվածից հետո: Նաթանյահուն նաեւ վերստին աջակցություն Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ նրա գործողությունների հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: