Լրահոս

25.02.2011 15:03


Ի՞նչ է հարկավոր գնաճը զսպելու համար

Ի՞նչ է հարկավոր գնաճը զսպելու համար

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն անդրադարձել է Հայաստանում գնաճի ու աղքատության խնդրին և նշել, թե աշխարհում ճգնաժամը դեռ չի ավարտվել, ինչի առաջին ապացույցը ոսկու գնի բարձրացումն է։

Ըստ նրա՝ Հայաստանում, սկսած իշխանական, վերջացրած բոլոր կառույցներով, կառավարումից հեռու են այնքան, ինչքան խոզերը ինտելիգենցիայից։ Հարություն Մեսրոբյանը նշել է, թե երբ 2010թ. բյուջեում սղաճն ամրագրվում  էր, բոլորը՝ Ֆիանանսների նախարարը, ԿԲ նախագահը, Արժույթի միջազգային հիմնադրամը, ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը, վստահեցնում էին, թե հենց այդքան էլ կլինի։

–Սակայն եթե անգամ պաշտոնական թիվը վերցնենք, ապա նվազագույնը 70%–ով, իսկ առավելագույնը 3 անգամից ավելի իրենք սխալվել էին։ Դուք պատեկարանցո՞ւմ եք, թե տեխնիկայում, արտադրության մեջ կամ մեքենա վարելիս այդքան անգամ սխալվես՝ ի՞նչ կլինի։ Իսկ երբ տնտեսության մեջ է այս սխալը լինում, անտեսվում է։ Նշեմ, որ այս տարի էլ են սխալվելու, և սղաճը շատ ավելի մեծ կլինի,–նշել  է նա։

Հարություն Մեսրոբյանը նշել է, թե գնաճի զսպման տեսանկյունից սխալն ի սկզբան է՝ սկսած Կենտրոնական բանկի մասին օրենքից, վերջացրած Սահմանդրությամբ։

–Օրենքով ԿԲ առաջնային խնդիրը գների կայնությունն է ՀՀ–ում։ Ոչ թե՝ ֆիանանսական շուկայի, այլ գների կայունությունը։ Բայց ինչո՞ւ են նման գործառույթ տալիս մի կառույցի, որն ուղղակի գների վրա ազդելու մի գործիք ունի՝ փողի քանակը։ Եթե ուզում է գնաճը  զսպել, փողի քանակը քչացնում է, և փոխարժեքն են իջեցնում։ Իսկ կուրսն էլ պահելով՝ խեղդվում է տեղի արտադրողն ու հույսը դնում է դրսի վրա, այդ պատճառով էլ դրսի շուկայի ցանկացած թանկացում ուղղակի խփում է քո գներին,–ասել  է նա։

Փորձագետը գնաճը զսպելու երեք առաջարկ է ներկայացրել՝ կիրառել գների կարգավորման պետական ուղիղ մեխանիզմներ, պետության կողմից պարտադրաբար քայլեր ձեռնարկել՝ «ջարդելու, այլ ոչ թե ոչնչացնելու մենաշնորհները», առնվազն մեկ տարվա համար պետական պաշարներ ստեղծել:

–Բոլոր պետությունները որ ուզում են իրենց հարգեն, պետական պաշարներ ունեն, որոնք 6 ամսվա կամ 1 տարվա սննդի ապահովություն են։ Մենք  նման բան չունենք։ Դրա համար էլ  հերիք է աշխարհում թեկուզ 3 ամսով ինչ–որ ապրանքի գինը բարձրանա, 2 ժամից մեզ մոտ է բարձրանում։ Իսկ պաշարներ ունենալու դեպքում ներկրողները նման խաղեր չեն խաղա,–եզրափակել է Հարություն Մեսրոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը