Աշխարհ

08.01.2020 15:21


Եթե օդանավ բարձրացնեք, կխփենք. Իրանը զգուշացրել է, որ հարվածելու է Իսրայելին ու Դուբային

Եթե օդանավ բարձրացնեք, կխփենք. Իրանը զգուշացրել է, որ հարվածելու է Իսրայելին ու Դուբային

Իրանը հայտարարել է, որ «Նահատակ Սոլեյմանի» օպերացիայի շրջանակներում հարվածելու է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքին ու իսրայելական Հայֆային, եթե այդ երկրների տարածքներից օդանավեր օդ բարձրանան իր վրա հարձակվելու համար: Այս օպերացիան պատասխան է Ղասիմ Սոլեյմանիի սպանությանը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին մասնակից է համարում իր հրամանատարի սպանությանը. «Այս հանցագործության շրջանակներում մենք Իսրայելին առանձին չենք դիտում ԱՄՆ-ից»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է ԱՄՆ-ին՝ խոստանալով Մերձավոր Արևելքից կտրել Վաշինգտոնի ոտքը՝ պատասխանելով Ղասեմ Սոլեյմանիի սպանության տեսքով ձեռք կտրելուն:

Ռոհանին վերոնշյալ խոսքերը արտաբերել է նախարարների հետ հանդիպման ժամանակ, այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան թիրախներին: Դա Թեհրանի պատասխանն էր գեներալ Սոլեյմանիի սպանությանը:

«Գեներալ Սուլեյմանիի դեպքում դուք կտրեցիք մեր ձեռքը, իսկ մենք մեր տարածաշրջանում կտրելու ենք ձեր ոտքերը»,-ասել է նախագահը:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը