Ընդգծելով, թե Հայաստանում սոցիալական բունտը հասունանում է, այսօր «Փաստարկ» ակումբում Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է.
–Մենք կարող ենք օգնել, և այդ դերը մենք պատրաստ ենք ստանձնել, որ այդ սոցիալական բողոքների պահանջներն իրականացվեն երկխոսության միջոցով, քաղաքական դիալոգի, քաղաքական սահուն գործընթացի միջոցով, եթե իշխանություններն ընտրե՛ն այդ տարբերակը։ Եթե ո՛չ, այդտեղ մենք արդեն ոչինչ չենք կարող անել։ Այդտեղ իր խոսքը կասի ժողովուրդը։
Լ. Զուրաբյանը նաև ասել է, թե իրենք կարող են երկխոսություն ունենալ, եթե ունենան հիմնավորված տրամաբանող հակառակորդ։
–Բայց ամեն ինչ մեզանից չի կախված։ Տանգոն պարում են երկուսով։ Չի կարող մեկը պարել տանգո, եթե մյուսը հրաժարվում է դա անել,–ավելացրել է ՀԱԿ համակարգողը։
Ով ում հետ է պատրաստ տանգո պարել

7or.am