Աշխարհ

08.01.2020 12:40


Փոմպեոյին Իրանի վերաբերյալ հրապարակային լսումների են հրավիրել Կոնգրես

Փոմպեոյին Իրանի վերաբերյալ հրապարակային լսումների են հրավիրել Կոնգրես

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղար Մայք Փոմպեոյին հրավիրել Է հունվարի 14-ին գալ Կոնգրես՝ Իրանի վերաբերյալ հրապարակային ունկնդրումների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ունկնդրումների նպատակը (Կոնգրեսի) հսկողական գործառույթների կատարումն Է Իրանի եւ Մերձավոր Արեւելքի խնդրով տարածաշրջանային ռազմավարության, այդ թվում՝ այն քաղաքականության եւ իրավաբանական հայտարարությունների նկատմամբ, որոնցով ղեկավարվել Է գործադիր իշխանությունը՝ ռազմական ուժ գործադրելով Ղասեմ Սոլեյմանիի, շիա աշխարհազորայինների եւ Իրաքում ու տարածաշրջանում այլ թիրախների դեմ»,- ասված Է Էնգելի՝ Փոմպեոյին հղված նամակում, որը կոմիտեն հրապարակել Է իր կայքում:

Բացի դրանից, կոմիտեն ցանկանում Է իմանալ, թե ինչու Է Թրամփի վարչակազմը կարծում, թե Իրանի վրա առավելագույն ճնշման իր արշավը եւ վերջերս իրականացված ավիահարվածները Թեհրանին կբերեն բանակցությունների սեղանի շուրջը եւ տարածաշրջանի լարվածության ապաԷսկալացիայի»,- ասված Է նամակում:

Փոմպեոն առայժմ չի պատասխանել հրավերին: Կոնգրեսում դեմոկրատները քննադատել են Սուլեյմանիի սպանությունը որպես վտանգավոր քայլ, որը տանում Է տարածաշրջանում լարվածության Էսկալացիայի եւ որն իարկանացվել Է առանց Կոնգրեսի ծանուցման եւ նրա հետ կոնսուլտացիաների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը