Աշխարհ

08.01.2020 12:34


Նախնական տվյալներով՝ Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Նախնական տվյալներով՝ Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Ըստ նախնական տվյալների` Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան»,-գրել է Նաղդալյանը:

Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել Է ուկրաինական: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է ուկրաինական «Օբոզրեվատել» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Բոինգ -737 ինքնաթիռը: IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:

Այս խորագրի վերջին նյութերը