«1991թ-ի անկախության հռչակումից առայսօր ԼՂՀ-ն շարունակում է կառուցել կայուն, բաց ու ժողովրդավարական հասարակություն, ստեղծել մի պետություն, որը կարող է պաշտպանել իր բնակչությանը և ապահովել համընդհանուր իրավունքներն ու ազատությունները: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը` անընդհատ հանդես գալով խնդիրը ուժի միջոցով լուծելու հայտարարություններով:
Արցախը վճռակամ է հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով։ ԼՂՀ անկախության ճանաչումը չի խախտում Ադրբեջանի ամբողջականությունը, ոչ էլ սպառնում է նրա գոյությանը:Ղարաբաղը և Ադրբեջանը կարող են լավ հարևաններ լինել, բայց նրանց համատեղ գոյությունը որպես ընդհանուր քաղաքական-վարչական միավոր անհնար է։ Արցախը բաց է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության համար։ Հույս ունեմ, որ պաշտոնական Բաքուն, վերջիվերջո, կառուցողական դիրքորոշում կորդեգրի` դրանով իսկ հնարավորություն ստեղծելով հակամարտության կարգավորման համար:
Ղարաբաղյան հիմնահարցի քաղաքակիրթ, արդար ու համապարփակ կարգավորման դեպքում հնարավոր կլինի ապահովել կայունությունն ամբողջ տարածաշրջանում և խուսափել նոր ռազմական գործողություններից»,-նշել է Ռոբերտ Ավետիսյանը:
ԱՄՆ–ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ. «ԼՂՀ անկախության ճանաչումը չի խախտում Ադրբեջանի ամբողջականությունը»

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն