Աշխարհ

08.01.2020 10:55


«Ամերիկան և աշխարհը չեն կարող իրենց պատերազմ թույլ տալ». Նենսի Փելոսի

«Ամերիկան և աշխարհը չեն կարող իրենց պատերազմ թույլ տալ». Նենսի Փելոսի

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հունվարի 7-ին հայտնել Է, որ հետեւում Է Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ռազմակայանների հրթիռակոծման հետ կապված իրադրությանը եւ Իրանին կոչ Է անում դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուշադրությամբ հետեւում եմ իրադրությանն Իրաքում ամերիկյան զորքերի հրթիռակոծումներից հետո: Մենք պետք Է ապահովենք մեր զինծառայողների անվտանգությունը՝ ներառյալ անհարկի սադրանքների դադարեցումն (ԱՄՆ-ի) վարչակազմի կողմից եւ պահանջենք, որ Իրանը վերջ դնի բռնությանը»,- գրել նա Twitter-ում: «Ամերիկան եւ աշխարհը չեն կարող պատերազմ թույլ տալ իրենց»,- ընդգծել Է խոսնակը:

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը (Քենտուկիի նահանգից) հայտարարել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք Է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ ցանկացած քննարկում տեղափոխի Կոնգրես: «Անհրաժեշտ Է դադարեցնել Էսկալացիան, քանի դեռ այն հերթական անվերջ պատերազմի չի հանգեցրել Մերձավոր Արեւելքում»,- նշել Է օրենսդիրը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը