Սույն թվականի փետրվարի 26-ին` ժամը 14:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա հայտնի նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի գեղանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվում է գարնանային ամենագեղեցիկ տոնին` կանանց մեկամսյակին ընդառաջ: Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների վերջին շրջանում արված աշխատանքները: Դրանցում կարելի է զգալ մոտեցող գարնան շունչը, սպասված տաք ու կրակոտ գույները, իսկ երբեմն էլ «սուր աչքով» հնարավոր է որսալ ֆիզիկայի և բնության օրենքների ակնհայտ հակասություններ: «Գարնան շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի 10 օր:
Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանից ժամանած հյուրեր, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Բացման արարողության ժամանակ նախատեսվում է ֆուրշետային մաս: Մուտքն ազատ է:
«Գարնան շնչով»՝ չորս նկարչի ցուցահանդես