Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ (տեսանյութ)
Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reusters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը:
Նշվում է, որ գրոհը տեղի է ունեցել երկու փուլով՝ մեկ ժամվա տարբերությամբ:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիիսպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: «Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռներ են այրվել:
Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հարվածը հասցվել Է այն ռազմակայանին, որտեղից հարձակման Է ենթարկվել զինվորականը: Հունվարի 8-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իրանը ձեռնարկել Է համաչափ գործողություններ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով այն ռազմակայանին, որտեղից վախկոտ հարձակում Է կատարվել մեր քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա»,-գրել Է նա Twitter-ում:
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց «կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ընդգծել Է Զարիֆը:
Իրաքում Իրանի հրթիռային գրոհի զոհ Է դարձել 80 մարդ: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իրաքում ԱՄՆ բազաների ուղղությամբ (տեսանյութ)
Իրանը Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reusters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը:
Նշվում է, որ գրոհը տեղի է ունեցել երկու փուլով՝ մեկ ժամվա տարբերությամբ:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: «Երկիր-երկիր» դասի հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ բազայի և Էրբիլում գտնվող բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ զինված ուժերի ռազմական կոնտինգենտը: