Իրանում 176 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)
Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
IRNA գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվել են ՀՀ քաղաքացիներ:
Fars գործակալության տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:
Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:
РИА Новости-ն էլ հաղորդում է, որ օդանավում եղել է 180 ուղևոր։ Բոլոր ուղևորներն ու անձնակազմի 13 անդամները զոհվել են:
Ըստ նախնական տվյալների` Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: