Լրահոս

25.02.2011 13:23


Պահանջագիրը ներկայացվելու է Երևանի քաղաքապետարան

Պահանջագիրը ներկայացվելու է Երևանի քաղաքապետարան

Այսօր բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները հերթական անգամ բողոքի գործողություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ։ Նրանց պահանջները շարունակում են մնալ նույնը. «Չկիրառե՛լ այս հակաժողովրդական օրենքը և թույլատրել մեզ շարունակել վաստակել մեր ընտանիքի օրվա ապրուստը։ Իշխանություններին ահազանգում ենք, որ բացօթյա առևտուրն արգելելու հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի մի նոր ալիքի, և պետության ներսում է՛լ ավելի կսրի սոցիալական լարվածությունը»։

Պահանջագիրը ներկայացվելու է Երևանի քաղաքապետարան։

Ի դեպ, բողոքի գործողությանը մասնակցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հեռախոսով տեղեկացավ, որ այսօր՝ ժամը 14-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա իր եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի գործով առաջին դատական լսումը։ ԱԺ պատգամավորը կոչ արեց ցուցարարներին գնալ դատարան և մասնակցել դատական նիստին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով։

Զարուհի և Տիգրան Փոստանջյանները հայտարարել են, որ քրեական գործի հարուցումը բացահայտ պատվեր է, ինչը կապված է Զարուհի Փոստանջյանի գործունեության հետ։

Այսօր բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները կրին ներկայացրել են իրենց պահանջները. «Չկիրառե՛լ այս հակաժողովրդական օրենքը և թույլատրել մեզ շարունակել վաստակել մեր ընտանիքի օրվա ապրուստը։ Իշխանություններին ահազանգում ենք, որ բացօթյա առևտուրն արգելելու հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի մի նոր ալիքի, և պետության ներսում է՛լ ավելի կսրի սոցիալական լարվածությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը