Լրահոս

25.02.2011 13:12


Գնաճի պատճառը՝ վատ կառավարո՞ւմ, թե միջազգային շուկայի ազդեցություն. Ահարոն Ադիբեկայնը չի կողմոնորշվում

Գնաճի պատճառը՝ վատ կառավարո՞ւմ, թե միջազգային շուկայի ազդեցություն. Ահարոն Ադիբեկայնը չի կողմոնորշվում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ–ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե ըստ ուսումնասիրության՝ Հայաստանի բնակչության 71,5%–ը, ՄԱԿ–ի  չափորոշիչներով, աղքատության շեմից ներքև է։

–Բարեբախտաբար՝ նրանցից միայն  20%–ն է իրեն աղքատ ճանաչում։ Ուրեմն՝ բացի սոցիալականից, բացի երկրում արդար կառավարումից, երկրում կա հոգեբանական ավանդական գործոն։ Հոգեբանական  առումով մենք բավական ամուր ազգ ենք՝ զրկանքներին բավական սովոր, և դա որոշ «քարտ բլանշ» է տալիս իշխանություններին, որ կարողանան պահել սղաճն ու գների բարձրացումը որոշ մակարդակի վրա, քանի որ եթե այսպես գնա, այդ լարվածությունն ինքնաբերաբար կմեծանա,–ասել է նա։

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ ուսումանսիրությունները ցույց են տվել, որ մեր հարևան Ադրբեջանն ու Վրաստանը, չնայած ի տարբերություն մեզ՝ էներգետիկ մեծ պաշարներ ուեն և ավելի հարուստ են, բայց բնակչության աղքատության մակարդակով մեզնից ետ չեն մնում, ինչը վկայում է, որ Հայաստանում կառավարումն ավելի լավ է, քան այդ երկու երկրներում։

Մեզ մոտ պատճառը ոչ թե կառավարումն է, այլ մենք թեթևքաշային ենք և ռեուրսներ, պահեստային պաշարներ չուենցող, որ նման տատանումներին դիմակայենք, և մենք կախված ենք  անմիջապես և՛ ֆինանսական, և՛ սննդի, և՛ բոլոր այլ միջազգային շուկաներից։ Ցանկացած ալիք անդրադառնում է Հայաստանի վրա։ Մենք նման ենք տերևի, որ օվկիանոսում լողում է. ալիք եղավ՝ բարձրանում ենք, հարթ եղավ՝ մնում ենք,–ասել է նա։

Հետո Ահարոն Ադիբեկյանը սկսել է պնդել, թե մեր սոցիալական ծանր վիճակի պատճառները ոչ թե շրջափակումն ու միջազգային շուկաների ազդեցությունն են, այլ կառավարումը։

Պատճառը ոչ թե միջազգային տատանումներն են, ոչ թե շարջափակումը, այլ վատ կառավարման  հետևանք է այս ամենը,–ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը